Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TACC գործակալությունը։
«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի մեսիջներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը և կոչ արել սպասել «հայկական կողմից որոշ հայտարարությունների՝ հասկանալու համար, թե նրանք ի՞նչ նկատի ունեն անդրատլանտյան ինտեգրման թեման քննարկելու առումով»։
«Մենք չենք տեսել կամ լսել նման օրակարգ»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ այսօր՝ ամպրիլի 5-ին, տեղի է ունենում ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների հետ Հայաստանի վարչապետի հանդիպումը։ Մարտի 27-ին Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցրել էր, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։