Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է գիշերն ադրբեջանական կողմից հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին։
«Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիները գնդակոծել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առնվազն հինգ գյուղի հայկական դիրքերը։ Նպատակն իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, ինչը տեղի չունեցավ»,- գրել է նա։
Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտու ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ փոփոխական ինտենսիվությամբ և անկանոն կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները։