Կառավարությունն առաջարկել է բարձրացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները՝ հասցնելով 858 000 դրամի (2225 ԱՄՆ դոլար), հարցը քննարկվել է ԱԺ նիստում։
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը նախագիծը ներկայացնելիս ասել է, որ գործակիցները կհամապատասխանեցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին:
Այսպիսով՝ հանձնաժողովի նախագահի աշխատավարձը նախագծի ընդունման դեպքում կկազմի 858 000 դրամ, իսկ հանձնաժողովի անդամինը՝ 610 000 (1 582 ԱՄՆ դոլար) դրամ։
Ըստ Քալաշյանի՝ փոփոխություններն իրականացվում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու անկախ պետական մարմիններն ընտրությունների հետ կապված ունեն համանման գործառույթներ: