Տեսանելի ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը, ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հուսով ենք, որ տեսանելի ապագայում նախագահները հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ հարցերը, եթե դրանք լինեն օրակարգում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա հավելել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել, Երևանը Մոսկվայի մերձավոր գործընկերն է։
«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցը, այն երկիրը, որի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն բազմաթիվ ձևաչափեր՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և այլն, և, իհարկե, պատմական երկկողմ, հումանիտար հարաբերությունները, կարևորությունը. ինչը դժվար է գերագնահատել»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը «ոչ մի սխալ քայլ» չի արել Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն պնդել էր, որ «հակառակ դեպքերը բազմաթիվ են»։