ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Մոսկվայում, Մինսկում ընթացող ԱԳ նախարարների նիստում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է TACC գործակալությունը։
Լեբեդևը նշել է, որ պատվիրակությունների ղեկավարները «նեղ ձևաչափով հանդիպման մեծ մասն օգտագործել են միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի և Համագործակցության շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ մտքերի անկեղծ փոխանակման համար»։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
Ապրիլի 9-ին Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել էր ԱՊՀ նախարարների հանդիպմանը ՀՀ փոխնախարարի մասնակցության մասին։ Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն տեղեկացրել էր, որ գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ապրիլի 12-ի նիստին։