Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Տոկաևը բանակցություններ կվարի վարչապետ ՀՀ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Ըստ հաղորդագրության՝ այցի ավարտից հետո պետության ղեկավարը Երևանից թռչելու է Ղազախստանի՝ հեղեղումների գոտում գտնվող շրջաններից մեկը։
Հունվարի 3-ին Տոկաևը հայտարարել էր, որ Հայաստանի նախագահությամբ Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ զորակազմը զսպող գործոնի դեր է խաղացել։ Նա ընդգծել էր, որ այդ օժանդակության արդյունքում իրենց ուժերը հնարավորություն էին ստացել հակաահաբեկչական գործողություն իրականացնել։
«Ստում է»․ Խաչատրյանն արձագանքել է բանակցային գործընթացի մասին Փաշինյանի հայտարարությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «1994 թվականից ի վեր բանակցային...