Ղազախստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների հարթակ տրամադրել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ցուցաբերել և ստանձնել բարի ծառայությունների առաքելությունը, այսինքն՝ տրամադրել իր հարթակը երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակն է մերձեցնել մեր բարեկամ երկրներին, ճանապարհ հարթել տարածաշրջանում անքակտելի բարիդրացիության, խաղաղության և կայուն զարգացման համար»,- ընդգծել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահը նշել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան, որն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների զարգացման ներուժ կա, որը, սակայն, չի օգտագործվում։
«Անհրաժեշտ է փնտրել նոր ուղղություններ, որոնք նոր ազդակ կհաղորդեն երկրների միջև ապրանքաշրջանառության բարձրացմանը»,- եզրափակել Է Ղազախստանի նախագահը:
Նա Փաշինյանին հրավիրել է Ղազախստան։
Ապրիլի 15-ին Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Մանրամասները՝ տեսանյութում։