Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը միացել է կանադացի փորձագետ, հայտնում են առաքելությունից։
«Ուրախ ենք ողջունել առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն EUMA-ում»,- ասվում է առաքելության X սոցիալական ցանցի էջում տեղադրված գրառման մեջ:
Նշվում է, որ Կանադան երրորդ երկրներից առաջինն է, որն օգնություն է ցուցաբերում առաքելությանը:
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)։
2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: 2024 թվականի մարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։