ՆԳՆ-ն Մալաթիայի գյուղատնտեսական շուկայի 2-րդ տաղավարում տղամարդու դի է հայտնաբերել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դիի առկայության մասին ահազանգը նախարարությունն ստացել է ապրիլի 16-ին՝ ժամը 09:40-ին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը փորձում է պարզել նրա ինքնությունը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: