Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին պատմել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մասին։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում ներկայացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրատվամիջոցներն ապրիլի 6-ին հայտնել էին, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հիասթափություն են հայտնել ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման արդյունքների հետ կապված: