Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «հուսադրող» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մեկնարկի մասին հաղորդագրությունը։
«Այսօր հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին։ ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցային գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորմանը»,- ասել է նա։
Ապրիլի 19-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը անցկացրել են հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ նիստը։ Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են Տավուշի մարզի հատվածում սահմանների սահմանազատման առաջին փուլի շուրջ։