Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ «ջերմորեն ողջունում է» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված երկու երկրների միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
«Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա սահմանների սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների հիմնական տարրը, և էական քայլ է հարաբերությունների կարգավորման և ողջ տարածաշրջանի խաղաղության համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:
Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները ողջունել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ապրիլի 19-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանազատման հանձնաժողովների ութերորդ նիստից հետո Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին գործընթացը սկսել Տավուշի մարզից։ Նույն օրն՝ ավելի ուշ, Հայաստանի վարչապետի գրասենյակը մանրամասներ էր հայտնել Տավուշում սահմանի սահմանազատման մասին։ Վարչապետի աշխատակազմում նշել էին, որ սահմանի սահմանազատումից հետո զինված ուժերը նշված տարածքներում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Նրանք պարզաբանել էին, որ արդյունքում՝ ադրբեջանական սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։