Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 19։15-ից մեկնարկել է ավանդական ջահերով երթը՝ «Զա՛րկ, երբ քեզ հալածում են» խորագրով։ Այն կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Հանրապետության հրապարակում, նախքան ջահերով երթի մեկնարկը, այրել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները՝ որպես Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականության դեմ բողոքի նշան։
Ջահերով երթին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ։ Մասնակիցներն իրենց հետ տանում են նաև Հայաստանի և Արցախի 100-մետրանոց դրոշները։