Տավուշում բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 10 մարդ, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ «բիրտ ուժ» է կիրառվել, ինչի հետևանքով վերջինս գտնվում է հիվանդանոցում։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոստիկանները փորձել են իրեն հեռացնել ակցիայի վայրից, որի ընթացքում հրել են։
Ավելի ուշ ոստիկանությունն ազատ է արձակել բերման ենթարկվածներից մի քանիսին, հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Նրա խոսքով՝ ցուցարարները երթով շարժվել են դեպի ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ գտնվում էին բերման ենթարկվածները։
Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանությունը բերման էր ենթարկել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարներին։ Բերման ենթարկվածների թվում էին քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և պահեստազորի գնդապետ Միհրան Մահսուդյանը։