ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված հարցում պատրաստել և ուղարկել Հայաստանի խորհրդարան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կցանկանայի Հայաստանի խորհրդարանի նախագահին հարց ուղղել. ո՞ւմ անունից է նա նման հայտարարություններ հնչեցրել։ Հաստատ ոչ հայ ժողովրդի, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամություն։ Մենք չենք կարող անուշադրության մատնել նման ռուսատյաց ելույթները։ Ես գրավոր հարցում կուղարկեմ Հայաստանի խորհրդարանին հասկանալու՝ թե ո՞ւմ անունից է նա հանդես եկել և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է այդ հավաքի ժամանակ հնչած գնահատականները»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը։
Նա ընդգծել է, որ Դաշնային խորհուրդն «անուշադրության չի մատնի այսպիսի ռուսատյաց, հակառուսական ելույթները»։
«Ուղղակի ամոթ է։ Նա արդեն անցել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է Մատվիենկոն։
Ապրիլի 22-ին Եվրամիության պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
«Էթնիկ զտումների նպատակաուղղված արշավ». Freedom House-ը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումների միտումնավոր արշավի մեջ և ժողովրդավարական երկրներին...