ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ դրական է վերաբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ գնել։
«Շատ դրական եմ վերաբերում դրան։ Մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։ Շատ լավ տարբերակ է ոչ միայն Ադրբեջանից, այլև Իրանից գազամուղ անցկացնելու և գազ գնելու գաղափարը»,- ասել է Սիմոնյանը։
Ապրիլի 25-ին Ալիևը չի բացառել, որ «Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ՝ հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի արտոնյալ գինը»։ Ալիևը գազատարի «պոտենցիալ երթուղի» է դիտարկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։