Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօր դադարեցրել է իր գործունեությունը՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ապրիլի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Աղդամում (Ակնա) ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի:
Կենտրոնը բացվել էր 2021 թվականի հունվարի 30-ին՝ Մոսկվայի և Անկարայի միջև կնքված հուշագրի համաձայն։ 2021թ․ սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հարավային Կովկասում անվտանգային երաշխիք էր անվանել Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը։