«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ազատ են արձակել ձերբակալվածների պահման վայրից։ Նա երեք օր գտնվում էր անազատության մեջ։
ՁՊՎ-ից դուրս գալուց հետո նա լրագրողներին ասել է, որ իրեն լավ է զգում և շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն։
Պետրոսյանը նշել է, որ նոր մտքեր, գաղափարներ ունի ու ազատ արձակվելուց հետո շարունակելու է պայքարը։
Պետրոսյանին բերման էին ենթարկել ապրիլի 23-ին՝ Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ ակցիաների ժամանակ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։