Տավուշի մարզում ոստիկանները բերման են ենթարկել մարզում բողոքի ակցիաներին մասնակցող պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի շարժումը։
Դեպքը տեղի է ունեցել Ազատամուտ-Իջևան ճանապարհին։ Ոստիկանները գետնին են պառկեցրել NewDay․am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին և ձեռնաշղթաներ հագցրել։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։