Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների, տեղեկացնում են ԵՄ գրասենյակից:
Կուպմանը Հայաստան կայցելի ապրիլի 30-ին, ընդգծել են գերատեսչությունից։ Նշվում է, որ նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինեու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը: Հանդիպման ընթացքում նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության անդամների հետ, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Միաժամանակ՝ պարոն Կուպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։
Մայիսի 1-ին և 2-ին պարոն Կուպմանը կլինի Վրաստանում, մայիսի 3-ին և 4-ին նա կայցելի Ադրբեջան: