Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը Հայաստանում է: Նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ կարևոր այց է Հայաստան՝ ապրիլի 5-ին կայացած Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո:
«Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել Եվրոպայի և Հայաստանի միջև ավելի սերտ համագործակցության առաջնահերթությունները և բացահայտել կայունության և աճի հնարավորությունները մեր նոր ծրագրի շրջանակում»,- նշել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան այցից հետո Կուպմանը մայիսի 1-ին և 2-ին կլինի Վրաստանում, մայիսի 3-ին և 4-ին կայցելի Ադրբեջան: