ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշում են, որ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ավելի վաղ Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել էին պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր