Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը` Ավետիք Քերոբյանը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում, հայտնում է «Հրապարակ»-ը։
Նա պարզել էր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառ՝ իր անհամաձայնությունը հայտնելով ՀՀ տարածքից հողերի զիջմանը։
Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին։ Ապրիլի 12-ին դատարանը երկարաձգել էր Քերոբյանի տնային կալանքի ժամկետը։