«Հուսով եմ՝ պատասխանի համար ուժերը կբավականացնեն»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման» և Հայաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը «վճռականորեն պաշտպանելու» մասին։
Զախարովան հիշեցրել է Սիմոնյանի հայտարարություններից հետո ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ հայ գործընկերներին ուղարկված հարցման մասին և հավելել, որ ռուս խորհրդանականները մեկնաբանությամբ հանդես կգան Երևանի պատասխանից հետո։