ՊՊԾ աշխատակիցներն արդեն մի քանի օր է պատրաստվում են մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի Հաղթանակի զբոսայգի այցին, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Փաշինյանը Հաղթանակի օրվա կապակցությամբ կայցելի այգի՝ հարգելու Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակը։
«Ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ տնկելու կամ պատ շարելու առաջարկով հանդես եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ»,- նշել է թերթը։
Նախորդ տարիներին ևս Փաշինյանը մայիսի 9-ին այցելել էր «Հաղթանակ» զբոսայգի: Թերթը հիշեցրել է, որ նրա այցի ընթացքում, որպես կանոն, քաղաքացիների մուտքն այգի արգելված է։
Նշենք, որ Հայաստանում մայիսի 9-ը եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: