Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե երբ և որտեղ է կայանալու Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միիրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«Նախապես ձեռքբերված պայմանավորածությունների համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում»,- նշել է խոսնակը։
Ապրիլի 30-ին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում կայանալիք բանակցություններին։ Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳՆ խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ Միրզոյանն Ալմաթիում հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ ԱԳՆ-ից չէին նշել նախարարների հանդիպման ամսաթիվը կամ այլ մանրամասներ։ Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Երևանին և Բաքվին խաղաղության հաստատման համար բանակցային հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։