Պատերազմները հաղթում են ուղեղով, և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է, ֆեյսբուքյան իր էջում մայիսի 9-ի առիթով գրել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ կից հրապարակելով քարտեզը։
«Այսօր հաղթանակների օր է՝ Քառատոն։ Շուշիի ազատագրումն, իհարկե, առանձին նշանակություն ունի այդ հաղթանակների շարքում։ Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին»,- գրել է նա։
Բաբայանը 1989-1991թթ. եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, հանդիսացել Կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ:
1992թ. մարտից մինչև օգոստոս ԼՂՀ նախարարների խորհրդի կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ էր, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ: Նույն թվականին «Հարսանիք լեռներում» ռազմագործակցության ժամանակ գլխավորել է Հարավային (Բերձորի) ուղղությունը։ Բաբայանը 1993թ. նոյեմբերից մինչև 1999թ. դեկտեմբեր հանդիսացել է ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար, 1995-ին նշանակվել է ՊԲ հրամանատար։