Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա տեղեկացրել է օդանավակայանից սահմանապահների դուրսբերման մասին։
«Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»,- հայտնել է Կոնջորյանը՝ չնշելով, թե երբ է սկսվելու դուրսբերման գործընթացը։
Ռուս սահմանապահների դուրսբերման ժամկետների մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Հայաստանի որոշումը։