Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բ. գ. թ. դոցենտ Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է այսօր՝ մայիսի 15-ից, Armenia Today-ին հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ չնշելով պատճառը։
Նա մանրամասնեց, որ Դանիելյանն Արյունաբանական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7-ին նրա պարտականությունների կատարման ժամկետն ավարտվելու էր։
«Նրան սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցումն իրականացվել էր արձակուրդային օրերով։ Դանիելյանն իրավական հիմքով, նորմալ գործընթացով ազատվել է աշխատանքից»,- ասաց Ծատրյանը՝ չմեկնաբանելով, սակայն, «Ազգային ճակատ»-ի հայտարարությունը Դանիելյանի ազատման պատճառների վերաբերյալ։
Նշենք, որ Ազգային շարժումը հայտարարել էր, որ Դանիելյանն ազատվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու և Սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար։
Հեռացման պատճառների մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ով նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Նշենք, որ Դանիելյանն այդ պաշտոնում էր 2019թ․ հունվարի 14-ից։