Հայաստանը դեսպանություն կբացի Կիպրոսում, համապատասխան որոշում է կայացվել մայիսի 16-ին կառավարության նիստում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի հայ-կիպրական հարաբերությունների զարգացմանը:
Մարտի 14-ին Կիպրոսի իշխանությունները նույնպես հայտարարել էին Երևանում դեսպանություն բացելու որոշման մասին։
Ներկայումս Կիպրոսում Հայաստանի դեսպանության կենտրոնակայանը գտնվում է Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը՝ Մոսկվայում։