Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը քննարկել են Կովկասում անվտանգային իրավիճակը, հաղորդում են ԱԳՆ-ից։
«Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կայացած բանակցությունները», – ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Միրզոյանը մայիսի 16-17-ն աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում։