ՊՆ զորավարժարանում վեց վիրավոր զինծառայողի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա խնդրեց «հիմք ընդունել արդեն հրապարակված պաշտոնական, ստույգ տեղեկատվությունը»։
ՊՆ-ն զինծառայող Արարատ Արոյանի մահվան մասին հայտնել էր մայիսի 26-ին։ Քննության տվյալներով՝ ժամը 11:00-ին «Ուրալ»-ը մտել այն զորավարժարան, որտեղ գտնվել է Արոյանը։ Արդյունքում նա գլխի վնասվածքներ է ստացել։ Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, սակայն մի քանի ժամ անց մահացել է։ ՔԿ-ն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել ու հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել զորավարժարանում։