Մթնոլորտի էական փոփոխություն ունենք, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին և մնում է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ազգային ժողովում, անդրադառնալով Բաքվի հետ հարաբերություններին, լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին շրջանում՝ բարձրագույն մակարդակով Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություններ այն մասին, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, Ալմա-Աթայի հռչակագրին։ Հիմա կան աշխատանքային հարցեր, որոնք կարող են հաղթահարվել»,- նշել է նա։
Փաշինյանը հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն օր առաջ ավարտելու հնավարություն կա։
Մայիսի 11-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր Ալմաթիում մայիսի 10-11-ը կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքների մասին։ Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից հավելել էին, որ շարունակելու են քննարկել չլուծված հարցերը։ Բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Մանրամասները՝ տեսանյութում։