Թաթուլ Բաղդասարյանին հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցած ՔՊ վարչության նիստում քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր։
Նիստում Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Խաչատրյանի, իսկ Նաիրիի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Վազգեն Սիմոնյանի թեկնածությունները։