ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է մինչև տարեվերջ 4 երկրում նոր ներկայացուցչություններ բացելու ծրագրերի մասին:
«Արդեն Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, Կիպրոսում՝ ՀՀ դեսպանություն և Սերբիայում դիվանագիտական գրասենյակ բացելու վերաբերյալ որոշումներ են ընդունվել։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Հունգարիայի հետ պայմանավորվել ենք Երևանում և Բուդապեշտում հյուպատոսական կետեր բացել։ Բացի այդ, պայմանավորվել ենք Երևանում և Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանություններ բացել»,- 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է նախարարը։
Միրզոյանը հայտնել է, որ թվարկվածներից առաջինը կսկսի գործել Սերբիայի գրասենյակը։
Մանրամասները՝ տեսանյութում։