ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս պայման է առաջարկել նրանց, ովքեր կցանկանան իր հետ հեծանից քշել։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջին պայմանը հեծանիվ ունենալն է, երկրորդ պայմանն այն է, որ երթուղին ինքն է որոշում, երրորդը՝ հեծանիվ քշելու պրոցեսը չքաղաքականացնելը, չորրորդը, որ ամենաուշը ժամը 07։00-ին վերադարձած լինեն, որովհետև սկսվում է աշխատանքային օրը։
Փաշինյանը նշել է, որ առավոտյան 06։00-ին պետք է շարժվել պայմանավորված տեղից և ցանկացողներին կոչ է արել նամակ գրել իր էլեկտրոնային հասցեին:
«Եթե ուզում եք միանալ, [email protected] էլ. հասցեով ուղարկեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը՝ հեծանիվի հետ»,- գրել է Փաշինյանը։