Արցախյան 44-օրյա պատերազմում անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքներին 300 000 դրամի սոցիալական աջակցության միջոցառումը կշարունակվի մինչև հունիս։ Որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 6-ին տեղի ունեցած նիստում։
Ըստ նախագծի՝ աջակցություն ստանալու դիմումները պետք է ներկայացնել մինչև 2024 թվականի հունիսի 15-ը:
Նախագծի համաձայն՝ մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ և գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Հետևաբար՝ այդ ընտանիքները ևս 2 ամիս՝ մայիսին և հունիսին, կստանան աջակցություն։
Աջակցությունը կտրամադրվի 11 անհայտ կորածի ու գերեվարվածի ընտանիքներին, ինչի համար կառավարությունը կհատկացնի 6 միլիոն 600 հազար դրամ։