«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ՝ հունիսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել Երևանում գրեթե ամեն քայլափոխի հանդիպող փոսերից և տրանսպորտի խցանված վիճակից, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ նիստին ներկա են եղել Երևանի փոխքաղաքապետներ Արմեն Փամբուխչյանը, Սուրեն Գրիգորյանը և ավագանու ՔՊ խմբակցության անդամները:
Ըստ թերթի աղբյուրի՝ երկար տևած նիստի ժամանակ ՔՊ պատգամավորները դժգոհել են, որ գրեթե ամեն օր բողոքներ են ստանում քաղաքացիներից: Փոխքաղաքապետները վստահեցրել են, որ ամեն ինչ անում են խնդիրներն արագ լուծելու համար։