Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ՀՀ-ի թեկնածության օգտին քվեարկել է 148 երկիր։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ անդամ երկրների երկու երրորդի քվեն, այն է՝ 125 ձայն։
«Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: