ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը։
«Խստորեն դատապարտում ենք վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը։ Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- X-ում գրել է վարչապետը:
BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրեդերիկսենի վրա հարձակված 39-ամյա լեհ տղամարդը դատարանի որոշմամբ տասներկու օրով ձերբակալվել է։ Ենթադրվում է, որ նա հարձակման պահին եղել է հարբած և թմրանյութի ազդեցության տակ:
Դանիայի վարչապետի գրասենյակն այսօր հայտնել է, որ հարձակման հետևանքով նա «թեթև վնասվածքներ» է ստացել և չեղարկել է շաբաթ օրվա միջոցառումները:
Ըստ Euronews-ի՝ Ֆրեդերիկսենը քվեարկության նախօրեին չեղարկել է իր երկրում նախընտրական միջոցառումներն այն բանից հետո, երբ Կոպենհագենի կենտրոնում տղամարդը նրան անսպասելիորեն ուժով հրել է: