ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, հայտնել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Սիմոնյանն ու Քվինը քննարկել են նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին:
«Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: