Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նախկինում կանչվել էր Մոսկվա խորհրդակցությունների համար, վերադարձել է Երևան, «Ռիա նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Սերգեյ Պավլովիչը խորհրդակցությունների է մասնակցել և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- մեջբերում է գործակալությունը Գալուզինին։
Նա ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակապես ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսի 24-ին խորհրդակցությունների համար կանչվել էր Մոսկվա։