«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված և հաշմանդամ զինծառայողներին պատմել է մասնագիտական զարգացման ծրագրի մասին, հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը»: Տղաներին պարզաբանել են ծրագրի նպատակը, իրագործման մեթոդները և առաջիկա անելիքները:
Զինծառայողների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կինը՝ Հակոբյանը, հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին:
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեստի պատասխանը բացասական է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քովիդ թեստիս պատասխանը բացասական է, հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում:«Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական...