4 կուսակցություն առաջարկել է Եվրոպական միությանն անդամակցելու հարցով ՀՀ-ում 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե կազմակերպել։
Հայտարարությունն ստորագրել են Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը։
«Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակն առաջարկում է առաջիկա 3-4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»,- ասվում է քաղաքական ուժերի հայտարարության մեջ: