Հունիսի 17-ի Ազգային ժողովի արտահերթ նիստը գումարվելու է, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա այսպես է մեկնաբանել Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով:
Մինասյանի խոսքով՝ ԱԺ հանձնաժողովի նիստն ապօրինի է հրավիրվել, արտահերթ նիստի օրը չի փոխվի, քանի որ «սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի»։
«Ինչ վերաբերում է հանձնաժողովի կողմից իմ բացակայության պատճառով իբրև թե նիստը հետաձգելուն, հակաօրինական նիստ է տեղի ունեցել, Ազգային ժողովի նիստին զուգահեռ՝ չի կարող հանձնաժողովի նիստ գումարվել, եթե այդ նիստն անհրաժեշտ չէր Սահմանադրությամբ»,- պարզաբանել է Մինասյանը։
Նա հավելել է, որ հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորներին տեղյակ չեն պահել նիստի մասին։
Հունիսի 10-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: ԱԺ խորհրդի նիստին ՔՊ-ն միաձայն մերժել էր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։