ԱԺ շենքի հարակից տարածքում բախումների հետևանքով 18 ոստիկան է տուժել, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ բոլոր ոստիկաններն այս պահի դրությամբ դուրս են գրվել բժշկական կենտրոններից։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։
Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր, և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։