Ադրբեջանի նախագահը չի կարող նման պահանջներ ձևակերպել, դա ապակառուցողական հռետորաբանություն է՝ Ալիևի ոճով, հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրության փոփոխությունների և «Խոջալուի ցեղասպանության» ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին Armenia Today-ի հարցին։
Հովհաննիսյանը կոչ արեց Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը չկապել Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության հետ։
«Այն, որ նա իր հարցազրույցներում որոշակի մտքեր է արտահայտում, դա չի նշանակում, որ հայկական տիրույթում պետք է ձևակերպվի որպես պահանջ։ Ադրբեջանի նախագահն իր ոճով ապակառուցողական հռետորաբանություն է օգտագործել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ Ալիևի հայտարարություններին հաջորդել են Հայաստանի արտգործնախարարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները։
«Մենք խոսել ենք Սահմանադրության փոփոխության մասին 2018 թվականին հեղափոխությունից հետո, և դա կապ չունի Ալիևի հայտարարությունների հետ։ Հայաստանի սահմանադրությունը երկրի ներքին խնդիրն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու մեր ներքին գործերին»,- նշեց նա։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում Սահմանադրությունների փոփոխության հարց չկա։ Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Նույն օրը Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյանը՝ Միկաթիին
Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական...