Հունիսի 14-ի առավոտից ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում խուզարկություններ են կատարվում, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ նրա՝ բերման են ենթարկվել Վայոց ձորի կառույցի ղեկավար մարմնի ներկայացուցիչներ:
«Խուճապի մեջ հայտնված ռեժիմը սեփական իշխանությունը պահելու համար ոչնչի առջև կանգ չի առնում: Կատարվածը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է»,- գրել է Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ նրա՝ այդ գործողություններն ակնհայտորեն քաղաքական ուժի՝ «Դաշնակցության նկատմամբ կազմակերպված, ուղղորդվող և թիրախավորված հարձակում են, նրա գործունեությունը խոչընդոտելու ծրագիր»: