Հունիսի 16-ին Շվեյցարիայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ և քննարկել հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում, հայտնել են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
«Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական ու անվտանգային կարողություններին, ինչպես նաև դիմակայունության բարձրացմանը»,- ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ։
Գրիգորյանը Շվեյցարիայում հունիսի 15-16-ը մասնակցել էր «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»։ Հունիսի 16-ին Հայաստանը և 12 երկիր չեն ստորագրել Ուկրաինային նվիրված գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը։