«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ չմանրամասնելով պատճառները։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է»,- գրել է նա:
Սամսոնյանը հայտնել է, որ մայիսի 29-ին դիմել է ԼՀԿ կառավարման խորհրդին` իր լիազորությունները խորհրդում և անդամակցությունը կուսակցությունում դադարեցնելու համար: Սամսոնյանը հայտնել է, որ լրացուցիչ մեկնաբանություններ չունի և չի տալու, իսկ քաղաքական գործունեությունը շարունակելու է:
ԼՀԿ-ն հիմնադրել է Էդմոն Մարուքյանը 2015 թվականի դեկտեմբերի 12-ին։ 2018թ. դեկտեմբերի 9-ին նա ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԼՀԿ-ն չի անցել խորհրդարան։